կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հետախուզվողը հայտնաբերվել է Պտղունք գյուղի գազալցակայանի մոտ

Հետախուզվողը հայտնաբերվել է Պտղունք գյուղի գազալցակայանի մոտ

Մասիսի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 10-ին, ժամը 12-ին, Երևան-Էջմիածին ավտոճանապարհին, Պտղունք գյուղի գազալցակայանի մոտ հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 24-ամյա Արման Մ․-ն։ Նոյեմբերի 9-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից նա հետախուզվում էր նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Հետախուզվողը փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • Կիսվել: