շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Հերքում եմ, ամոթալի սուտ է»․ Անդրեասյանը անդրադարձել է իր մասին հոդվածին

«Հերքում եմ, ամոթալի սուտ է»․ Անդրեասյանը անդրադարձել է իր մասին հոդվածին

Հերքում եմ: Ամոթալի սուտ է: Նույնիսկ դեղին մամուլին սազական չեն նման ստերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով իր մասին հրապարակված հոդվածին, որտեղ նշվում է, որ ինքը լուծում չի տվել արցախցի դատավորների հարցերին:

՛՛Ես ընդհանրապես չեմ անդրադառնում իմ մասին հրապարակվող բազմաթիվ կեղծիքներին, բայց սա այլ դեպք է, քանի որ վերաբերում է բոլորիս համար շատ ցավոտ արցախցիների խնդիրներին:
Այս հոդվածում իմ մասով ճիշտն այն էր միայն, որ իսկապես ընդունել եմ իմ արցախցի գործընկերներին:

Շատ անկեղծ ներկայացրել եմ մեր հնարավորությունները: Թոշակների և սոցիալական այլ բարձրացված խնդիրների մասով ասել եմ, որ այլ պաշտոնյաներից է կախված հարցը: Խոստացել եմ խնդիրներն ու լուծումները փոխանցել այդ պաշտոնյաներին և այդպես էլ արել եմ:

Մեր համակարգում աշխատանքի տեղավորման խնդիրներով սկսել ենք զբաղվել, սակայն ծագել են իրավական խնդիրներ, որոնց մասին գրված է հենց նույն այս ստերով լի հոդվածում:
Խնդրում եմ, գոնե մի շահարկեք այն թեմաները, որոնք վեր են ցանկացած անբարո մանիպուլյացիաներից՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: