շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
ՀԷՑ–ի մասին Ստոկհոլմի արբիտրի վճիռը ենթակա է պարտադիր կատարման. պարզաբանում

ՀԷՑ–ի մասին Ստոկհոլմի արբիտրի վճիռը ենթակա է պարտադիր կատարման. պարզաբանում

Ստոկհոլմի արտակարգ արբիտրի վճիռները ենթակա են պարտադիր կատարման։ Այս որոշման պարտադիրությունը հաստատել է նաև Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը` Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան։
 
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) վարչապետի աշխատակազմ մի շարք հարցումներ է ուղարկել Ստոկհոլմյան հրատապ արբիտրաժի որոշումը կատարման հետ կապված։
 
«Ի պատասխան ՀԿԾՀ-ի՝ արբիտրաժային վճռի պարտադիր կատարման ենթակա լինելու վերաբերյալ վարչապետի աշխատակազմ ուղարկված մի շարք հարցադրումների Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը մանրամասն ներկայացրել է վերաբերելի իրավակարգավորումներն արբիտրաժային վճիռների, այդ թվում՝ Ստոկհոլմի արտակարգ արբիտրի հուլիսի 22-ի վճռի պարտադիրության, դրա կամավոր կատարման և ճանաչման վերաբերյալ»,– ասացին գրասենյակից։

  • Կիսվել: