հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ո՛չ ՀԷՑ-ի մասով որոշումը, ո՛չ էլ կալանավորումը չեն կարող ազդել Սամվել Կարապետյանի վճռականության վրա. Հայկ Մամիջանյան

Ո՛չ ՀԷՑ-ի մասով որոշումը, ո՛չ էլ կալանավորումը չեն կարող ազդել Սամվել Կարապետյանի վճռականության վրա. Հայկ Մամիջանյան

Դատարանից ակնկալիքները զրոյական են, բայց դա ոչ մի կապ չունի Սամվել Կարապետյանի կողքին կանգնած լինելու, ինչպես նաև պայքարի մեր ընկերներից ցանկացածի կողքին կանգնած լինելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Խոսելով ՀԷՑ-ը լիցենզիայից զրկելու որոշման մասին՝ նա նշեց, որ գաղտնիք չէ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր անօրինական լծակներով պայքարում է այլախոհների, այդ թվում՝ նաև Սամվել Կարապետյանի դեմ:

«Վստահ եմ, որ պարոն Կարապետյանի համար այս ամենը կանխատեսելի էր։ Ո՛չ ՀԷՑ-ի մասով որոշումը, ո՛չ էլ կալանավորումը չեն կարող ազդել Սամվել Կարապետյանի վճռականության վրա»,-ասաց Մամիջանյանը:

  • Կիսվել: