ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ՀԾԿՀ-ն իրեն անվանել է թիվ մեկ պատասխանատու, բայց ոչ թիվ մեկ մեղավոր․ Ղազինյան

ՀԾԿՀ-ն իրեն անվանել է թիվ մեկ պատասխանատու, բայց ոչ թիվ մեկ մեղավոր․ Ղազինյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր վերահսկողական գործառույթներով հայտարարում է, որ ինքը թիվ մեկ պատասխանատուն է, բայց ոչ՝ թիվ մեկ մեղավորը։ Այս մասին այսօր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի լիցենզիան չեղյալ համարելու հարցով ՀՀ հանձնաժողովի նիստում ասաց նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։

Նրա խոսքով՝ եթե ընկերությունը չի վերահսկել իրավիճակը, դա նշանակում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հանցավոր անգործություն է կատարել։

«Բոլորս էլ գիտենք, թե ով երկրում և Հանձնաժողովում չի տիրապետում իրավիճակին, և թե որքանով չի տիրապետում իրավիճակին»,-ասաց նախկին տնօրենը:

Ղազինյանը նաև շեշտեց, որ պետության ամենամեծ խնդիրն այն է, որ թիվ մեկ պատասխանատու անձը թիվ մեկ մեղավորը չէ։

  • Կիսվել: