կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Եթերային չէ, հորս չեն կարող ճնշել. Դավիթ Ղազինյան

Եթերային չէ, հորս չեն կարող ճնշել. Դավիթ Ղազինյան

Հայ տղամարդու կյանքում չգրված ոսկե կանոն կա՝ չմիջամտել ընտանիքի կյանքին։ Եթե դրանով (նկատի ունի իշխանություններին – խմբ․) փորձում են ճնշում գործադրել, ապա չարաչար սխալվում են։ Այս մասին օգոստոսի 2-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Ղազինյանը՝ մեկնաբանելով Երևանի պետական համալսարանի դասախոս, իր հոր՝ բուհի իրավաբանական ֆակուլտետի նախկին դեկան, Արդարադատության խորհրդի նախկին անդամ Գագիկ Ղազինյանին աշխատանքից ազատելու որոշումը։

«Այդ մանկլավիկներն ու սրիկաները դեռ ծնված էլ չէին, երբ հայրս արդեն ԵՊՀ-ում էր։ Իսկ եթե համեմատենք ինչեր են արել, հավատացած եղեք, որ դա շատ փոքր բան է»,- նշել է Ղազինյանը, որը գործընկերների հետ եկել էր 9-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստին։

Նա հայտարարել է, որ մտքին ոչ եթերային արտահայտություններ են գալիս։

 

  • Կիսվել: