երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գյումրիում տարեցների հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով ձերբակալվել է Գեղամ Մանուկյանի որդին

Գյումրիում տարեցների հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով ձերբակալվել է Գեղամ Մանուկյանի որդին

Մայիսի 8-ին Գյումրիում տեղի ունեցած «Դիմադրություն» շարժման ցուցարարների և տարեց տղամարդկանց միջև տեղի ունցած միջադեպի պատճառով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երկու անձ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը:

Նրա խոսքով՝ ձերբակալվածներից մեկը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է՝ Տարոն Մանուկյանը:

Մյուս անձը ընդդիմադիր ակտիվիստ Գոռ Սարգսյանն է:

Հիշեցնենք, որ երեկ համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Դիմադրության շարժման կողմից դեպի Գյումրի ավտոերթի ճանապարհին վեճ է բռնվել  երիտասարդների և  տարեցների միջև և տարեցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:: 

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ նախաքննության ընթացքում պարզվել է վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդկանց ինքնությունը, որոնք 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են:

  • Կիսվել: