շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գործադիրն ընդունել է «ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում

Գործադիրն ընդունել է «ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում

Գործադիրն ընդունել է «ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում՝ գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով ապահովելու, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ մետաղների ջարդոնն ու թափոնները Հայաստանի համար հանդիսանում են ռազմավարական նշանակություն ունեցող հումք:

Մետաղների արտահանման արգելքը կիրառելուց հետո զգալիորեն աճել է մետաղից արտադրող տեղական արտադրության ծավալները, մասնավորապես՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին միայն պողպատի ձուլագլանվածքների ծավալը կազմել է ավելի քան 115․2 հազ. տոննա, ինչը նախորդ տարվա նկատմամբ աճել է 8.4 անգամ։

Նպատակ ունենալով շարունակական դարձնելու պետության կողմից տեղական արտադրությունների զարգացումը խթանող միջոցառումները՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ևս 6 ամիս ժամկետով սահմանել արգելք նախագծում նշված ապրանքների արտահանման համար։

  • Կիսվել: