շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Գնդապետ Միհրան Մախսուդյանի կալանքը երկարաձգվեց երեք ամսով

Գնդապետ Միհրան Մախսուդյանի կալանքը երկարաձգվեց երեք ամսով

Դատավոր Կարեն Ֆարխոյանը 3 ամսով երկարաձգեց նաև պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի կալանքը։

Դատավորի խոսքով՝ գնդապետն այլընտրանքային խափանման միջոցի դեպքում կարող է խոչընդոտել դատաքննությանը։

Հավելենք, որ մինչև դատավորի որոշումը Մախսուդյանը հայտարարեց, որ իր կոչումը ստացել է խրամատում և շարունակելու է ծառայել հայ ժողովրդին։

Նա, մասնավորապես, նշեց. «Ե​​​​​ս գնդապետ եմ, այս կոչումը ստացել եմ խրամատում, աթոռի տակ չեմ թաքնվել, այս մասին դատական նիստի ժամանակ հայտարարեց գնդապետ Միհրան Մախսուդյանը»:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: