երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Գնդապետ Մախսուդյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք և գրավ 5 մլն դրամի չափով

Գնդապետ Մախսուդյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք և գրավ 5 մլն դրամի չափով

«Սրբազան պայքարի» գործով ամբաստանյալ, գնդապետ Միհրան Մախսուդյանի խափանման միջոցը փոխվեց։

Նրա պաշտպան Աննա Մանթաշյանը NEWS.am–ին հայտնեց, որ Վերաքննիչի որոշմամբ, Մախսուդյանի նկատմամբ սահմանվել է տնային կալանք եւ կիրառվել գրավ 5 մլն դրամի չափով։

«Պարոն Մախսուդյանն ի վիճակի չէ գրավը վճարելու, սակայն, նրա ընկերներն ու հարազատները պատրաստակամություն են հայտնել վճարելու գումարը։ Իմ պաշտպանյալը շուտով կտեղափոխվի տնային կալանքի, Վերաքննիչը վերացրել է կալանքը որպես խափանման միջոց»,– ասաց պաշտպանը։

  • Կիսվել: