շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գարիկ Գալեյանի տնային կալանքը երկու ամսով երկարացվեց

Գարիկ Գալեյանի տնային կալանքը երկու ամսով երկարացվեց

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի տնային կալանք խափանման միջոցը ևս երկու ամսով երկարացվեց։

«Սպասելի չէր դատարանի որոշումը, այն առնվազն իրավաչափ չէ»,-լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Նա ասաց, թե դատարանը մերժել է իրենց միջնորդությունը՝ թույլ տալ յուրաքանչյուր շաբաթը մեկ այցելել Եռաբլուր՝ որդու շիրիմին։

Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը ձերբակալվել է 2023 թվականի սեպտեմբերի 6-ին, կալանավորվել՝ սեպտեմբերի 9-ին։ Ավելի ուշ Գալեյանի իրավապաշտպան Վահան Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ Գալեյանի առողջական վիճակով պայմանավորված, նրա խափանման միջոցը փոխարինելու միջնորդություն են ներկայացրել դատարան, ինչից հետո խափանման միջոցը կալանքը փոխարինվել էր տնային կալանքով։

ՔԿ-ից հայտնել էին, որ Գարիկ Գալեյանին երկու մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հիմքով և իրացման նպատակով թմրամիջոց պահելու։

  • Կիսվել: