երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Դատարանը քննում է անհետ կորածների հարազատների կալանքի հարցը՝ ուղիղ

Դատարանը քննում է անհետ կորածների հարազատների կալանքի հարցը՝ ուղիղ

Այս պահին դատարանը քննում է անհետ կորածների հարազատների կալանքի հարցը:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի առթիվ ՊՆ և ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարութի շրջանակներում ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը: Այս մասին հայտնում է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

Միջնորդություն է ներկայացվել դատարան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնել են, որ անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանի և Ապիջան Սարգսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի երկու հոդվածով։

Հիշեցնենք, որ օրեր առաջ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության դիմաց՝ պահանջելով հանդիպում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի և Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ։

Թարմացում-Ապիջան Սարգսյանն ազատության մեջ է, մյուս ձերբակալվածի` Արսեն Ղուկասյանի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ, Աջափնյակի դատարանի շենքի դիմաց լրագրողներին ասաց անհետ կորած զինվորներից մեկի ազգականը։ Անհայտ կորած զինծառայողների հարազատների կալանքի նիստը տեղի կունենա այսօր՝ 21:00-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում: Գործը մակագրվել է Մասիս Մելքոնյանին:

  • Կիսվել: