շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Դատարանը Հայկ Շահնազարյանի կալանքը երկարացրեց 3 ամսով

Դատարանը Հայկ Շահնազարյանի կալանքը երկարացրեց 3 ամսով

«Սրբազան պայքարի» գործով դատական նիստն այսօր՝ օգոստոսի 22–ին, տեւեց մինչեւ 21.30–ը։

Դատավոր Կարեն ֆարխոյանը երկարաձգեց նաեւ ամբաստանյալներ Արմեն Ալեքսանյանի եւ Հայկ Շահնազարյանի կալանքի ժամկետները։

Այսպիսով՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցների գործով հերթական դատական նիստում քննվել է 18 մեղադրյալից ևս տասի՝ Տիգրան Գալստյանի, Կարո Օկումուշյանի, Տիգրան Թոփալյանի, Մովսես Շարբաթյանի, Իգոր Սարգսյանի,Դավիթ Գալստյանի, Միհրան Մախսուդյանի, Աղվան Արշակյանի, Արմեն Ալեքսանյանի, Հայկ Շահնազարյանի խափանման միջոցի հարցը:

9 մեղադրյալի դեպքում դատարանն ընդունել է Հանրային մեղադրողների միջնորդությունները և խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգել 3 ամսով:

Խափանման միջոցները փոխելու պաշտպանների միջնորդությունները մերժվել են, քանի որ, ըստ դատավորի, կալանքի հիմքերը չեն նվազել և խափանման այլ միջոցներ ի զորու չեն ապահովելու մեղադրյալների պատշաճ վարքագիծը:

Աղվան Արշակյանի պարագայում դատարանը մերժել է կալանքը խափանման միջոց ընտրելու՝ դատախազների միջնորդությունը և հաշվի առնելով մեղադրյալի առողջական վիճակը՝ որոշել է երեք ամսով երկարաձգել գործող խափանման միջոց տնային կալանքը:

Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 10–ին։ Նշենք, որ այս գործով դատավարությունը սկսել է մի քանի օր առաջ եւ այս շաբաթ ինտենսիվ նիստեր են կայացել՝ անգամ աշխատանքային ժամի ավարտից հետո։

  • Կիսվել: