երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Դատարանը բավարարել է փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով կասկածյալին ազատ արձակելու միջնորդությունը

Դատարանը բավարարել է փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով կասկածյալին ազատ արձակելու միջնորդությունը

Վայոց ձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպի գործով դատախազն առարկել է կասկածյալ, Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եղբորը՝ Զավեն Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությանը: Այդ մասին 1lurer.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Դատախազը դատական նիստին առարկել է գրավի միջնորդությանը։ Դատարանը մասնակի բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը և կիրառել է գրավ։ Դատական ակտը դեռևս չենք ստացել, ստանալուց հետո կքննարկենք բողոքարկելու հարցը»,- նշեց Ա. Խաչատրյանը:
 
Հիշեցնենք, 2019 թվականի սեպտեմբերի 18-ի գիշերը Եղեգնաձորում պաշտպանության նախարարության փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի էր ենթարկվել, որի հետևանքով նա շուրջ 6 ամիս գտնվում է կոմայի մեջ:

  • Կիսվել: