հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Չեք զղջա ինձ այս բարձր պաշտոնին առաջադրելու համար. Սեդա Սաֆարյանը՝ իրեն ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին

Չեք զղջա ինձ այս բարձր պաշտոնին առաջադրելու համար. Սեդա Սաֆարյանը՝ իրեն ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին

Այսօր կառավարության նիստի ժամանակ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը որպես Սահմանադրական դատավորի թեկնածու ներկայացրեց փաստաբան Սեդա Սաֆարյանին։

՛՛Շնորհակալ եմ հավատի և վստահության համար։ Կարծում եմ, որ իմ անմիջական մասնակցությունը սահմանադրական արդարադատության իրականացմանը կստացվի, և դուք չեք զղջա ինձ այդ բարձր պաշտոնին առաջադրելու համար՛՛,-իր խոսքում ասաց Սեդա Սաֆարյանը:

Նշենք, որ կառավարությունը որոշել է փաստաբան Սեդա Սաֆարյանին առաջադրել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։

Նախագծում ասվում է. ՛՛Ղեկավարվելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով և 213-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել Սեդա Սաֆարյանի թեկնածությունը՛՛:

Նշենք նաև, որ Սաֆարյանը եղել է Մարտի 1-ի գործով նախկինում խորհրդարանում ձևավորված փաստահավաք խմբի անդամ: Նա նաև Մարտի 1-ի գործով տուժածների ներկայացուցիչն է։

 

  • Կիսվել: