հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Բերման ենթարկված երիտասարդի մոտ լիցքավորված գազային ատրճանակ է հայտնաբերվել

Բերման ենթարկված երիտասարդի մոտ լիցքավորված գազային ատրճանակ է հայտնաբերվել

Հունիսի 10-ի գիշերը, ժամը 4.50-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել օտարերկրյա մի քաղաքացի և հայտնել, որ հյուրանոցի համարում ծանոթը հարվածել է իրեն:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ 37-ամյա կնոջը Կորյունի փողոցի հյուրանոցի համարում հարվածել է Մեծամոր քաղաքի բնակիչ 22-ամյա երիտասարդը: Նա հայտնաբերվել, ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածաքնով ձերբակալվել և ներկայացվել է բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «ՌՅՈՄ» տիպի գազային ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով:

 

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

  • Կիսվել: