Բագրատ Սրբազանի և մյուսների գործով մեղադրյալ Մովսես Շարբաթյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթացող՝ Բագրատ Սրբազանի ու ևս 17 անձանց գործով դատական նիստին մեղադրողը միջնորդեց ևս 3 ամսով երկարաձգել մեղադրյալ Մովսես Շարբաթյանի կալանքի ժամկետը։
Շարբաթյանի պաշտպանն էլ միջնորդեց որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը կամ վարչական հսկողությունը՝ համակցված 2-3 միլիոն դրամ գրավով։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց, որ դատարանը որոշեց մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգել ևս 3 ամիս ժամկետով՝ մինչև 2026 թվականի փետրվարի 25-ը՝ հաշվի առնելով, որ դատարանների կողմից կիրառված իրավաչափության պայմանները չեն նվազել, չեն վերացնել, այլընտրանքային խափանման միջոցները կամ դրանց համակցությունն ի զորու չեն ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը։
Դատարանի որոշմամբ, գորգով մեղադրյալ Կարո Օկումուշյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացվեց։
Թեև դատախազը միջնորդեց երեք ամսով երկարաձգել մեղադրյալ Կարո Օկումուշյանի կալանքի ժամկետը, դատարանը որոշեց 3 ամիս ժամկետով կիրառել տնային կալանք, բացակայելու արգելք, 1 միլիոն 500 հազար դրամ գրավ։


