շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Ազգային ժողովն ընտրել է Վճռաբեկ դատարանի դատավորներ

Ազգային ժողովն ընտրել է Վճռաբեկ դատարանի դատավորներ

Խորհրդարանը դեկտեմբերի 21-ին շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

 

Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է Վճռաբեկ դատարանի դատավորների գաղտնի քվեարկության արդյունքները:

Ըստ այդմ` Արման Թովմասյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր, նրա թեկնածությանը միաձայն կողմ է քվեարկել 70 պատգամավոր։ 

Դավիթ Վեքիլյանը` Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր, նրա օգտին միաձայն քվեարկել է 69 պատգամավոր, իսկ Արման Կուրեխյանը` Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր, նրա թեկնածությանը միաձայն կողմ է քվեարկել  70 պատգամավոր։

  • Կիսվել: