ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Առուշ Առուշանյանը կմնա կալանավորված․ գրավի միջնորդությունը մերժվեց

Առուշ Առուշանյանը կմնա կալանավորված․ գրավի միջնորդությունը մերժվեց

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ Գնել Գասպարյանի նախագահությամբ, մերժեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, այսօր կայացել է Առուշ Առուշանյանի և Լուսինե Ավետյանի գործով առաջին դատական նիստը։ Գործի՝ դատաքննության նախապատրաստման փուլում դատարանը քննարկել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի փոփոխման հարցը։

Մասնավորապես, պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։

  • Կիսվել: