հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Արթուր և Արտակ Սարգսյանները (Arthur Brothers) ՔԿ-ի որոշմամբ 72-ժամյա ռեժիմով ձերբակալվել են. փաստաբան

Արթուր և Արտակ Սարգսյանները (Arthur Brothers) ՔԿ-ի որոշմամբ 72-ժամյա ռեժիմով ձերբակալվել են. փաստաբան

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկում Արթուր Brothers անունով հայտնի եղբայրներին։

Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է, որ Արթուր և Արտակ Սարգսյանները (Arthur Brothers) Երևանի քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ 72-ժամյա ռեժիմով են ձերբակալվել։

՛՛Եղբայրները կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ։

Նրանց մոտ չի հայտնաբերվել ոչ զենք ու ոչ էլ որեւէ ապօրինի առարկա։

Որպես վերջիններիս պաշտպան հստակ արձանագրում եմ, որ Արթուր և Արտակ Սարգսյանների ձերբակալումն ամբողջությամբ ապօրինի է և պայմանավորված է բացառապես Սրբազան շարժմանը նրանց մասնակցությամբ՛՛,-նշել է փաստաբանը:

  • Կիսվել: