երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ

ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է, և նա շուտով կլինի ազատության մեջ։ Այս մասին րոպեներ առաջ հայտնել է ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը։

Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ հայտնել է, որ տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ վճռաբեկ բողոք կներկայացնեն:

Նշենք, որ Արմեն Աշոտյանը տնային կալանքում է 2024թ.–ի սեպտեմբերի 10–ից, մինչ այդ` 2023–ի հունիսի 16–ից նա կալանավորված էր։

Կրթության և գիտության նախկին նախարարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու և գույքի հափշտակություն կազմակերպելու համար:

  • Կիսվել: