երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արմավիր ՔՀԿ-ում դատապարտյալ է մահացել

Արմավիր ՔՀԿ-ում դատապարտյալ է մահացել

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Սերգեյի Կարապետյանի (ծնված 1988թ, նախկինում 5 անգամ դատապարտված) ինքնազգացողության վատթարացման պատճառով դեկտեմբերի 26-ին՝ ժամը 00։05-ի սահմաններում, կանչվել է շտապօգնություն։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Ժամը 00։20-ի սահմաններում Ա. Կարապետյանը տեղափոխվել է «Վաղարշապատ» ԲԿ, որտեղ և գրանցվել է նրա կենսաբանական մահը։ Նախնական ախտորոշումը՝ սրտի հանկարծակի կանգ։

Դատապարտյալի մահվան պատճառը ճշտելու նպատակով կատարվում է քննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

 

  • Կիսվել: