հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արդարադատության նախարարը նոր նշանակում է կատարել

Արդարադատության նախարարը նոր նշանակում է կատարել

Հունվարի 27ին, Արդարադատության նախարար Ռուսատամ Բադասյանը հրաման է ստորագրել, որում ասված է, որ Արամ Ժիրայրի Արամյանին Արդարադատության նախարարության Միջազգային իրավական համագործակցության վարչության պետի տեղակալի պաշտոնում նշանակել.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, ինչպես նաև Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետի տեղակալի (ծածկագիր՝ 12-32.5-Ղ4-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 27-ի եզրակացությունը և Ա. Արամյանի դիմումը.

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

1.Արամ Ժիրայրի Արամյանին 2021 թվականի հունվարի 29-ից, 12 ամիս փորձաշրջանով, նշանակել Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետի տեղակալի (ծածկագիր՝ 12-32.5-Ղ4-1) պաշտոնում։

2.Փորձաշրջանի ընթացքում Ա. Արամյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության պետ (ծածկագիր՝ 12-32.2-Ղ3-1) Արմենուհի Հարությունյանին:

3.Աշխատավարձը սահմանել՝ 256.623 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի»:

 

  • Կիսվել: