ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արդարադատության նախարարը Լիտվայի ՆԳ նախարարին հրավիրել է Հայաստան

Արդարադատության նախարարը Լիտվայի ՆԳ նախարարին հրավիրել է Հայաստան

Երկօրյա պաշտոնական այցով Վիլնյուսում գտնվող արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարար Ագնե Բիլոտաիտեին: Հանդիպման ընթացքում նախարար Անդրեասյանը հայտնել է Հայաստանում ներքին գործերի նախարարության ստեղծման մասին և ներկայացրել գործընթացի մանրամասները: Լիտվացի գործընկերը պատրաստակամություն է հայտնել աջակցել նախարարության և ոստիկանության միջև փոխգործակցությանը, ինչպես նաև ոստիկանության ոլորտի բարեփոխումների թեմայով փորձի փոխանակմանը:

Որպես Հայաստանում ներքին գործերի նախարարության ստեղծման գործընթացը համակարգող և ոստիկանության բարեփոխումներով զբաղվող՝ նախարար Անդրեասյանը լիտվացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան՝ ակնկալելով ամրապնդել հետագա համագործակցությունը:

Կողմերն անդրադարձել են նաև պարեկային ծառայությանը վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
 

  • Կիսվել: