Արդարադատության նախարարությունը հերքում է պահանջում լրատվամիջոցից՝ Ռուստամ Բադասյանի մասին տեղեկության վերաբերյալ
Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը պարզաբանում է ներկայացարել նախարար Ռուստամ Բադասյանի վերաբերյալ հերթական լուրի առնչությամբ։
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է․
«Հերքման պահանջ
Այսօր armlur.am կայքում տեղ է գտել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի վերաբերյալ հերթական զրպարտող ու հորինված տեղեկությունը, ըստ որի՝ «սյունեցիներին կալանքի չտարած դատավորների նկատմամբ գործընթաց է սկսվում․․․, և որ առաջիկայում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարգապահական վարույթներ կհարուցի այդ դատավորների նկատմամբ»։
Տեղեկացնեմ, որ ՀՀ արդարադատության նախարարը կարգապահական վարույթ հարուցում է համապատասխան հիմքերի և առիթների առկայության դեպքում։ Կարգապահական վարույթ հարուցելուց հետո կարգապահական պատասխանատվության միջնորդություն ներկայացվում է, եթե կարգապահական պատասխանատվության ենթարկելու համապատասխան շեմը, ըստ վարույթն իրականացնող մարմնի, հաղթարհարված է, և այդ միջնորդությունը ենթակա է քննության Բարձրագույն դատական խորհրդում։
ՀՀ արդարադատության նախարարությունն այս նյութի առնչությամբ հայտարարում է, որ հրապարակվածը զրպարտություն է (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1․ հոդվածի 3-րդ մաս), իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, և, «Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, պահանջել է հերքում» ։