հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արդարադատության նախարարությունն ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին չի փոխանցել Թուրքիային. պարզաբանում

Արդարադատության նախարարությունն ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին չի փոխանցել Թուրքիային. պարզաբանում

Ի լրումն Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության՝ ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարությունն է իրավասու դատապարտյալին փոխանցել իր քաղաքացիության երկիր պատժի մնացած մասը կրելու նպատակով։
 
«Սակայն Արդարադատության նախարարության կողմից համացանցում տարածված՝ ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային փոխանցում չի իրականացվել։
 
Ավելին, Արդարադատության նախարարությունում նշված անձանց հանձնման կամ փոխանցման վերաբերյալ հարց չի քննարկվել»,- ասված է նախարարության պարզաբանման մեջ:

  • Կիսվել: