հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ապօրինի թմրաշրջանառություն և գույքի վնասում. ոստիկանների բացահայտումները

Ապօրինի թմրաշրջանառություն և գույքի վնասում. ոստիկանների բացահայտումները

Աշտարակի բաժնի քրեական հետախույզները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը: Նոյեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն համայնքի մի բնակչի: 31-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեցին մոխրացված հետքերով ապակե կաթուցիչ և պոլիէթիլենային փաթեթ: Փաթեթում մարիխուանայի նմանվող զանգված էր: Ձերբակալվածի հայտնածով՝ կաթուցիչում և փաթեթում մարիխուանա է: Հայտնաբերվածն առգրավվել է:

Կատարվում է նախաքննություն:

Աշտարակի բաժնի ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ թարմ հետքերով բացահայտվել է Աշտարակում կատարված ևս մի հանցավոր արարք:

Նոյեմբերի 24-ին բաժնում հաղորդում էր ստացվել: Ղազարավան համայնքի բնակիչը հայտնում էր, որ նախորդ օրը անհայտ անձը կամ անձինք կոտրել էին իր տան մոտ կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի դռան կողային ապակիները և փորձել հրկիզել այն:

Դեպքի վայր մեկնած Աշտարակի ոստիկանները պարզել են, որ Ղազարավանում բնակվող երկու երիտասարդ՝ 17 և 18 տարեկան, անձնական խնդիրներ էին ունեցել տուժողի հետ և փորձել էին հրկիզել նրա մեքենան՝ դյուրավառ նյութ լցնելով վրան: Չկարողանալով հասնել արդյունքի՝ հեռացել էին: Ժամեր անց նրանցից մեկը հայտնաբերվել ու ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

  • Կիսվել: