շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ապօրինի թմրաշրջանառության մեղադրանքով 52-ամյա տղամարդ է ձերբակալվել․ ոստիկանություն

Ապօրինի թմրաշրջանառության մեղադրանքով 52-ամյա տղամարդ է ձերբակալվել․ ոստիկանություն

ՔՈԳՎ  ԹԱՇԴՊ վարչության ծառայողները ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություն ձեռք բերեցին, որ Երևանի Դուրյան թաղամասի բնակիչ, 52-ամյա մի տղամարդ զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ։

Հոկտեմբերի 28-ին, համագործակցելով Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ, Թումանյան փողոցում հայտնաբերեցին կասկածվողին ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին բաժին։ Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին սուբուտեքսի հաբեր ու ամֆետամին թմրամիջոցի նմանվող տարբեր քաշերով զանգվածներ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ 

  • Կիսվել: