Անցյալ շաբաթ եւս մեկ գույքի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը՝ Կողբացի 36/3 հասցեում. Վարդապետյան
Անցյալ շաբաթ եւս մեկ գույքի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը՝ Կողբացի 36/3 հասցեի նկատմամբ, 235,8 քմ անշարժ գույքի մասին է խոսքը: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
«Այս պահին Հայաստանի Հանրապետությունն ունի կառոուցապատման իրավունք: Մենք այս շաբաթվա ընթացքում կգրենք վարչապետի աշխատակազմին՝ խնդրելով, որ շենքի ավարտական ակտի ստացման գործընթացի մեջ կառավարությունը դերակատարություն ունենա, որպեսզի այս գույքը եւս հնարավորություն ունենա տնօրինելու»,-ասաց նա:
Վարչապետը հետաքրքրվեց, որ այդ գույքը եւս, ԱՕԿՍ-ի շենքի նման կարելի է վարձակալության տա՞լ: Վարդապետյանն ի պատասխան ասաց. «Գույքն արդեն ծնրաբեռնված էր վարչձակալության պայմանագրով, բայց քանի դեռ շենքը չունի ավարտական ակտ, վարձակալության պայմանագիրը վերակնքել կառավարությունը չի կարողանա: Այն գոյություն ունի 5 տարով եւ բավականին լուրջ գումարով:
Երբ կառուցապատման իրավունքը փոխարինվի սեփականության իրավունքով, ՀՀ կառավարությունն արդեն ունի ռեզերվ արած վարձակալության պայմանագիրը, ընդամենը պետք է վերակնքել 5 տարով, գումարած 5 տարի երկարաձգման հնարավորությամբ:
Ավելի եկամտաբեր պայմանագիր դժվար է պատկերացնել, դրա համար հաշտության տեքստում գրել ենք, որ վարձակալական իրավունքները փոխանցվում են Հայաստանի Հանրապետությանը»: