երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ալկոհոլային թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի երկրորդ թեստի պատասխանը բացասական է. նա կրկին կթեստավորվի

Ալկոհոլային թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի երկրորդ թեստի պատասխանը բացասական է. նա կրկին կթեստավորվի

Ալկոհոլային  թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի կորոնավիրուսի երկրորդ թեստի պատասխանը բացասական է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա պաշտպան Գոռ Գեւորգյանը:

«Քանի որ թեստերից մեկի պատասխանը դրական է եղել, մյուսը բացասական նա եւս մեկ անգամ կթեստավորվի, որպեսզի վերջնական պարզ լինի»,-ասաց փաստաբանը:

Նշենք, որ այս պահին Աշոտ Հովսեփյանը թոքաբորբ ունի, ծանր դրսեւորված շաքարային դիաբետ, օրը մի քանի անգամ ինսուլին են ներարկում:

Այս գործի շրջանակում 2 անձ կալանավորված է:

Նշենք, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ը ընկած հատվածում հանրապետությունում թունավորման դեպքեր գրանցվեցին՝ ընդհանուր 46 դեպք,  որից 17-ը մահվան ելքով։ Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 9 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով:

Այս պահին հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում ալկոհոլային թունավորումից բուժում է ստանում 13 պացիենտ։

Դեպքի առթիվ քրգործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը)։ Ձերբակալվել էր երեք անձ:

  • Կիսվել: