չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
ԱԳՆ-ի մոտից 1 անձ է բերման ենթարկվել ոստիկանություն

ԱԳՆ-ի մոտից 1 անձ է բերման ենթարկվել ոստիկանություն

Արտաքին գործերի նախարարության մոտից 1 անձ է բերման ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ 

Անձը բերման է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից «Դիմադրություն» շարժումը հավաք էր իրականացնում ԱԳՆ շենքի մոտ։

  • Կիսվել: