երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
19-ամյա զինծառայողի հրազենային վնասվածքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ հարցաքննվել են բազմաթիվ համածառայակիցներ

19-ամյա զինծառայողի հրազենային վնասվածքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ հարցաքննվել են բազմաթիվ համածառայակիցներ

Գեղարքունիքի մարզում 19-ամյա զինծառայողի հարզենային վնասվածքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։

Քրեական վարույթը նախաձեռնվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին մասով (Առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն) քրեական վարույթ կա հարուցված և հանգամանքները պարզվում են։

 

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են բազմաթիվ համածառայակիցներ։

  • Կիսվել: