շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ժողովուրդն իրականացրել է պողպատե հեղափոխություն. Փաշինյան

Ժողովուրդն իրականացրել է պողպատե հեղափոխություն. Փաշինյան

Ժողովուրդը ցույց տվեց, որ իր դեմ խաղ չկա: Այս մասին այսօր հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Հույս ունեմ, որ մենք փաստացի այսօր կարձանագրենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանում սկսած ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է, և մենք վաղվանից վերադառնում ենք լիարժեք աշխատանքի:

Պիտի արձանագրենք, որ պայմանները և միջավայրը այսօր էականորեն փոխված են, որովհետև Հայաստանի Հանրապետությունը քաղաքական այս թիմին տվել է մանդատ՝ երկրում հաստատելու իրավունքի և օրենքի դիկտատուրա: Ժողովուրդն իրականացրել է պողպատե հեղափոխություն՛՛:

 

  • Կիսվել: