երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Զանգեզուրի միջանցքը կբարձրացնի տարածաշրջանի տարանցիկ ներուժը. Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար

Զանգեզուրի միջանցքը կբարձրացնի տարածաշրջանի տարանցիկ ներուժը. Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար

Զանգեզուրի միջանցքը կբարձրացնի տարածաշրջանի տարանցիկ և լոգիստիկ ներուժը: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Կապված նոր իրականության հետ` Զանգեզուրի միջանցքը կբարձրացնի տարածաշրջանի տարանցիկ և լոգիստիկ ներուժը՛՛:

Ջաբբարովը նաև հավելել է. «Այդ ներուժի իրացումը կհանգեցնի նոր տրանսպորտային ուղիների գործարկման, Ադրբեջանի տնտեսական հզորության բարձրացման հետ, կամրապնդի նաև տարածաշրջանային համագործակցությունն ու կայունությունը»:

 

  • Կիսվել: