երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
«Զանգեզուրի միջանցքը կապելու է թյուրքական աշխարհի բոլոր երկրները, մեզ կապելու է Եվրոպայի հետ». Ալիև

«Զանգեզուրի միջանցքը կապելու է թյուրքական աշխարհի բոլոր երկրները, մեզ կապելու է Եվրոպայի հետ». Ալիև

«Հուսով եմ, որ Հայաստանը կհրաժարվի իր տարածքային հավակնություններից Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, իսկ եթե ոչ, ապա ավելի կվատթարացնի իր դիրքերը»: Այս մասին Ստամբուլում Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 8-րդ գագաթնաժողովում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա հիշեցրել է, որ «20-րդ դարի 20-ականներին խորհրդային ղեկավարության որոշմամբ Ադրբեջանը փաստացի մասնատվել է, և «ադրբեջանական տարածքի» (չակերտները՝ խմբ.) մի մասը փոխանցվել է Հայաստանին»։

«Այսպիսով, թյուրքական աշխարհը մասնատվել է, և այսօր մենք կրկին միավորում ենք թյուրքական աշխարհի աշխարհագրությունը լոգիստիկ նախագծերի միջոցով»,- ասել է Ալիևը։

Նա նաև հավելել է. «Տարածաշրջանային մակարդակով ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակը նշանակում է կապի և նյութատեխնիկական ապահովման զարգացում, և այս տեսանկյունից կարևոր է Զանգեզուրի միջանցքի բացումը»։

Ալիևի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը շատ լայն հնարավորություններ կբացի ողջ տարածաշրջանի համար։ «Այս միջանցքը լավ ներուժ ունի, այն կապելու է թյուրքական աշխարհի բոլոր երկրները, մեզ կապելու է Եվրոպայի հետ»,-նշել է նա:

 

  • Կիսվել: