շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
«Զանգեզուրի միջանցքի» բացումն արդեն հաստատվել է նաև ԱՄՆ նախագահի կողմից. Ալիև

«Զանգեզուրի միջանցքի» բացումն արդեն հաստատվել է նաև ԱՄՆ նախագահի կողմից. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական լրատվամիջոցներին հարցազրույց է տվել, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին:

Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքի բացումն արդեն հաստատվել է նաև ԱՄՆ նախագահի կողմից»:

Ալիևն ասել է, որ երթուղու անվանումը կարող է այլ լինել, բայց «էությունը դրանից չի փոխվում»:

Նա, խոսելով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին, նշել է, որ Թրամփի վարչակազմի իշխանության գալուց հետո իրավիճակն արմատապես փոխվել է․ «Այսօր Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռներ են գնում, ճանապարհները բաց են, և նույնիսկ ադրբեջանական նավթամթերքներն է արտահանվում Հայաստան։ Չնայած 907-րդ բանաձևի ընդունման պաշտոնական պատճառը շրջափակումն էր, այսօր դա այլևս գոյություն չունի։ Հետևաբար, մենք, անշուշտ, ակնկալում ենք, որ Թրամփի վարչակազմը, օգտագործելով իր ազդեցությունը, կկարողանա համոզել Կոնգրեսի անդամներին, մասնավորապես Հանրապետական ​​կուսակցության անդամներին, այս բանաձևն ամբողջությամբ չեղյալ համարել։ Եվ մենք բավականաչափ հիմքեր ունենք դա հուսալու»:

  • Կիսվել: