Զախարովան նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող միջադեպերի պատճառը
Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող միջադեպերի պատճառը կողմերի միջև վստահության սուր պակասն է: Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:
Նա, մասնավորապես, նշել է. «Ռուսաստանը կողմ է հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր առողջացմանը: Անշուշտ, մենք այս դիրքորոշումը հասցնում ենք թե՛ Բաքվին, թե՛ Երևանին, այդ թվում՝ բարձր մակարդակով: Երկու կողմերին կոչ ենք անում հնարավորինս շուտ վերացնել հումանիտար դաշտում առկա փոխադարձ սադրող քայլերը, կատարել գերիների փոխանակում՝ բոլորը բոլորի դիմաց ձևաչափով, ինչպես նաև կիսվել ականապատ դաշտերի քարտեզներով՝ ամբողջական ծավալով»: