կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Ռուսական բանակը խոցել է Ռովնո քաղաքի «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը. ՌԴ ՊՆ

Ռուսական բանակը խոցել է Ռովնո քաղաքի «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը. ՌԴ ՊՆ

Ռուսական բանակը խոցել է Ուկրաինայի Ռովնո քաղաքում գտնվող «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ռուսական զորքերը հարձակումների ընթացքում անօդաչու թռչող սարքեր են կիրառել։

Նշվում է, որ գիշերը Ռուսաստանի զինված ուժերը խմբակային հարվածներ են հասցրել Ուկրաինայի լոգիստիկ կենտրոններին և նավահանգիստներին, ինչպես նաև նավերին, որոնք գործում են ի շահ Ուկրաինայի զինված ուժերի:

«Հարվածների հետևանքով խոցվել է Ռովնո քաղաքում գտնվող «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը, որի տարածքում կազմակերպվել էր երկակի նշանակության բեռների, այդ թվում՝ մեծ և միջին հեռահարության անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների պահեստավորումն ու բաշխումը», - ասվում է Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Օդեսայի նավահանգստից 30 կմ դեպի արևելք՝ ծովով տեղաշարժվելու ընթացքում, խոցվել է «չորաբեռնատար» տեսակի ծովային նավ, որը ռազմական և երկակի նշանակության բեռներ էր տեղափոխում։

  • Կիսվել: