կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Ընդդիմությունը չի կարողանում համակերպվել ընտրություններում պարտության հետ․ Հակոբյան

Ընդդիմությունը չի կարողանում համակերպվել ընտրություններում պարտության հետ․ Հակոբյան

«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները փորձում են սեպ խրել ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում: Այս մասին այսօր խորհրդարանի նիստին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

Նա խայտառակություն անվանեց այն, որ ընդդիմությունը չի կարողանում համակերպվել ընտրություններում պարտության հետ և ամեն ինչ անում է իր քաղաքական ավարտը մոտեցնելու համար: «Իշխանություններին քննադատելիս մի մոռացեք, որ ձեր կառավարման արդյունքում երկարաժամկետ զանգվածային արտագաղթ տեղի ունեցավ Հայաստանից: Յուրաքանչյուր լկտի պահվածք կստանա պատշաճ գնահատական, յուրաքանչյուր սադրանք կստանա պատշաճ գնահատական: Իսկ այն մարդիկ, ովքեր մեզ հորդորում են դիմել դատարան, կարող են այնտեղ դիմել «Պրիվետ, Ռոբ», «Մարդասպան», «Մերժվածը» եւ այլ արտահայտությունները լսելիս»,- հավելեց  Հակոբյանը:

  • Կիսվել: