Վնասել ու պոկել են քաղաքապետի թեկնածու Առուշ Առուշանյանի նախընտրական պաստառները
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում վնասել ու պոկել են քաղաքապետի թեկնածու Առուշ Առուշանյանի նախընտրական պաստառները։ Այս մասին հայտնում են Առուշ Առուշանյան դաշինքից:
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը կրկին առաջադրվել է քաղաքապետի պաշտոնում, նա այժմ կալանավորված է: