Վիգեն Հովհաննիսյանի նմանները դատվելու են. Իոաննիսյանը լուսանկար է հրապարակել
՛՛Իրազեկ քաղաքացիների միավորում՛՛ ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ նշելով, որով ցույց է տալիս, որ կապանի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի տնօրենն իր գործընկերներին հորդորում է մասնակցել Ռոբերտ Քոչարյանի նախընտրական քարոզարշավին:
՛՛Սա Կապանի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի տնօրեն Վիգեն Հովհաննիսյանն է՝ իր աշխատակիցների viber-խմբում: Գրել է Ռոբերտ Քոչարյանի՝ Կապան գալու օրը (հունիսի 7-ին):
Վիգեն Հովհաննիսյանի նմանները դատվելու են: Դատվելու են նաև այն պաշտոնյաները, որոնք իրենց ենթակա կառույցներին նման հրահանգներ են իջեցնում՛՛,-գրել է Իոաննիսյանը և հրապարակել լուսանկար: