Վերջին օրերին օրական պատվաստումների թվի շեշտակի աճ ունենք․ Անահիտ Ավանեսյան
Վերջին օրերին շեշտակի աճ ունենք օրական պատվաստումների թվի։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ըստ նրա՝ երեկ չէ առաջին օրը իրականացրել ենք 9924 պատվաստում, երեկ՝ 8440 պատվաստում: Ավանեսյանը:
«Սա խոսում է այն մասին, որ քաղաքացիների մոտ վստահության մեծացման առումով փոփոխություն կա: Իրականացրած 385503 պատվաստումների արդյունքում մարդիկ տեսնում են, որ որեւէ խնդիր մենք չունենք: Պատվաստումներն այդունավետ են, անվտանգ են, պաշտպանում են կովիդով պայմանավորված մահերից»,-ասաց նա:
Ավանեսյանը նաև նշեց, որ 11470 ակտիվ դեպքերից ընդամենը 286-ն են, որ պատվաստված քաղաքացիներ են:
«Այո՛, պատվաստումը 100 տոկոսով չի բացառում վարակման ռիսկը, այն շեշտակի նվազում է, բայց ամենակարեւորը նպատակը այն է, որ այս քաղաքացիները հիվանդությունը տանում են ավելի թեթեւ:
Հիվանդանոցներում գտնվող 2006 քաղաքացիներից ընդամենը 38-ն են, որ պատվաստված են: Շատ երկրներում փաստվում է, որ պատվստումների արդյունքում կտրուկ նվազում է հոսպիտալացման եւ ծանր դեպքերի ցուցանիշը»,-հավելեց առողջապահության նախարարը։


