շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը․ Ավինյան

Վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը․ Ավինյան

Այսօր Գորիսում լրագրողների հետ զրույցում նշել եմ, որ այս կամ այն կերպ մենք հասնելու ենք հանգուցալուծման, որովհետև շատ հստակ է՝ ադրբեջանական զինված ուժերն անցել են ՀՀ սուվերեն տարածքը, և մենք, միանշանակ, ցանկանում ենք խաղաղ ձևով հանգուցալուծել իրավիճակը, պատրաստ ենք հանգիստ և հանդարտ իրավիճակում քննարկումներ անցկացնելուն։ Այս մասին իր գրառման մեջ նշել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։
 
«Այնուամենայնիվ, մենք պետք է նաև պատրաստ լինենք մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը, իսկ վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը։ Բայց հուսով եմ, որ որևէ վատ սցենար չենք ունենա և բանակցությունների միջոցով բոլոր հարցերը կլուծենք»,- գրել է նա։

  • Կիսվել: