կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյան-Լավրով հանդիպման ժամանակ ՌԴ դրոշի բացակայության վերաբերյալ

Վարչապետի խոսնակը՝ Փաշինյան-Լավրով հանդիպման ժամանակ ՌԴ դրոշի բացակայության վերաբերյալ

Այսօր Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի կառավարական պատվիրակությանը` արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ:

Այստեղ արարողակարգային հարց ընդհանրապես չկա։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեց ՀՀ Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ ռուսական դրոշի բացակայությանը։

Գևորգյանի խոսքով՝ նման հանդիպումների ժամանակ ընդունող կողմի դրոշն է միայն լինում։

Նշենք, որ պատվիրակության կազմում են՝ ՌԴ կառավարության նախագահի տեղակալներ Ալեքսեյ Օվերչուկը և Ալեքսեյ Նովակը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, Դաշնային անվտանգության ծառայության 5-րդ ծառայության ղեկավար Սերգեյ Բեսեդան, Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում Դաշնային վերահսկողական ծառայության ղեկավար Աննա Պոպովան, ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, ֆինանսների նախարարի տեղակալ Թիմուր Մաքսիմովը, պաշտոնատար այլ անձինք:

  • Կիսվել: