Թրամփը հրավիրվել է Ռուսաստան. Լավրով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստացել է Ռուսաստան այցելելու հրավեր: Այս մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Պատասխանելով այն հարցին՝ արդյոք ԱՄՆ ղեկավարը կարող է ժամանել Մոսկվա մինչև տարեվերջ՝ նա, մասնավորապես, նշել է. «Թրամփն ունի Ռուսաստան այցելելու հրավեր»:
Լավրովը հիշեցրել է, որ Ալյասկայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև գագաթնաժողովի ընթացքում կայացած մամուլի ասուլիսում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է այդ հրավերը:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, եթե ճիշտ եմ հիշում, ասել է, որ դա շատ հետաքրքիր է: Դա հետաքրքիր կլինի բոլորի համար»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Թրամփը և Պուտինն Ալյասկայում հանդիպում են ունեցել օգոստոսի 15-ին։ Պուտինը համատեղ մամուլի ասուլիսում ասել էր, որ հաջորդ հանդիպումը կարող է լինել Մոսկվայում, ինչին ի պատասխան՝ Թրամփը նշել էր, որ դա հետաքրքիր առաջարկ է, և որ այդ դեպքում իրեն շատ կքննադատեին։


