հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վարչապետի հաստիքում նստածի նախադասությունները ուղղակի պետական դավաճանության մասին խոստովանական ցուցմունք էին․ Մկրտչյան

Վարչապետի հաստիքում նստածի նախադասությունները ուղղակի պետական դավաճանության մասին խոստովանական ցուցմունք էին․ Մկրտչյան

Կառավարության նիստում տեղի ունեցածը և վարչապետի հաստիքում նստածի նախադասությունները ուղղակի պետական դավաճանության մասին խոստովանական ցուցմունք էին, որովհետեւ այն տեքստը գրած, որ ինքը բերել էր, ըստ որի՝ այն ինչ կատարվում է, Հայաստանի սուվերեն տարածքում չէ, այս ամենը ուղղակի պետական դավաճանության մասին է խոսում, քանի որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Գորիս-Կապան ճանապարհին, դա Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքներում է տեղի ունենում։

Այս մասին այսօր ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հրատապ նիստին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ 

«Տեղի է ունենում ընդամենը մեկ գործընթաց՝ Հայաստանի հանձնումը մաս-մաս, այն հերթականությամբ և ցանկությամբ, որով պայմանավորվել են թուրքերը՝ այստեղ իշխանությունը զավթած թուրքի ստրուկների հետ միասին: Հիմա բացառապես միակողմանի ՀՀ տարածքների հանձնում է տեղի ունենում»,-ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ ԱԽ քարտուղարի հայտարարությանը, թե գործընթացը տեղի է ունենում իրավական քարտեզների հիման վրա. ««Իրավական քարտեզ եզրույթ գոյություն ունենալ չի կարող, որովհետեւ չկա որեւէ, որի վրա  կարող էր իրականացվել քարտեզ, առավել եւս  ունենալ ձեւակերպում իրավական քարտեզների:

Երեւէ իրավական հիմք ու հիմնավորում այսօր տեղի ունեցածը չունի և այս ամեն ինչը պարզապես շարունակությունն է անցած տարի նոյեմբերի 9-ին սկսած ազգակործան գործունեության, և այս գործունեությունը կարող է ավարտվել հստակ գնահատականներով ու գործողություններով՝ ուղղված նրանց դեմ, ովքեր նստած են Ազգային ժողովում որպես մեծամասնություն և նրանց, ովքեր զբաղեցնում են կառավարության պաշտոնները»,-ասաց Աննա Մկրտչյանը:

 

  • Կիսվել: