կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Վաղը կկայանա Սյունիքի անվտանգային հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը

Վաղը կկայանա Սյունիքի անվտանգային հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը

Փետրվարի 19-ին Սյունիքում կկայանա Սյունիքի անվտանգային հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը: Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասաց իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Նա նշեց, որ նիստին մասնակցելու են փոխնախարարներ, գերատեսչությունների ներկայացուցիչներ և պատգամավորներ.

Պատգամավորը, մասնավորապես, ասաց, որ նիստը տեղի կունենա Գորայքում. սա աշխատանքային խմբի երրորդ նիստն է:

Խոսելով նիստի նպատակի մասին՝ նա նշեց. ՛՛Նիստի նպատակը հետպատերազմյան ժամանակահատվածում Սյունիքում առաջացած խնդիրներն արձանագրելն է, օպերատիվ կերպով այդ խնդիրներին լուծում տալը, իսկ այն խնդիրները, որոնք օպերատիվ լուծման ենթակա չեն, կներկայացնենք կառավարություն՛՛:

 

  • Կիսվել: