հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և ՀՀ-ի համար. Փաշինյան

Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և ՀՀ-ի համար. Փաշինյան

«Երեկ տեղի է ունեցել շատ կարևոր և պատմական իրադարձություն` Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ընդունել է Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև»,- այսօր Պաշտպանության նախարարությանը 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցության ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել Ամերիկայի Միացյալ Նահանգների հայությանը, բոլոր այն կազմակերպություններին, անհատներին, որոնք ներդրում են ունեցել այս կարևոր և պատմական որոշման կայացման գործում, և շնորհավորել հայ ժողովրդին ճշմարտության այս պատմական հաղթանակի առիթով, որը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նոր էջ է բացում և այդ գործընթացը բերում է նոր մակարդակի»,- նշեց վարչապետ՝ հավելելով, որ բազմիցս արձանագրել են՝  Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կարևոր է ոչ միայն պատմական ճշմարտության արձանագրման առումով, այլև այն ցեղասպանությունների կանխարգելման գլոբալ շարժման մի կարևոր բաղադրիչ է:

Վարչապետի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի համար  նաև անվտանգային բաղադրիչ ունի. «Այդ պրոցեսը կարևոր է երկրի ու ժողովրդի անվտանգության ահպահովման տեսակետից: Ուզում եմ ընդգծել, ոչ թե 1915 թ-ի ցեղասպանությունը, այլ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն է ստիպում արձանագրել, որ Թուրքիան շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և ՀՀ համար, ավելի ճիշտ այդ քաղաքականությունն է սպառնալիք ՀՀ-ի համար»։

Նա հիշեցրեց, որ հենց Հայաստանի առաջարկությամբ ՄԱԿ-ը դեկտեմբերի 9-ը հռչակեց որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման օր.

Կարևոր է արձանագրել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար նաև անվտանգային կոմպոնենտ ունի, և այդ պրոցեսը կարևոր է մեր երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովման տեսակետից: Ուզում եմ ընդգծել, որ ոչ թե 1915թ. ցեղասպանությունը, այլ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն է ստիպում արձանագրել, որ Թուրքիայի այդ քաղաքականությունը շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար»։

Նա հիշեցրեց՝ մոտ արդեն 30 տարի Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ սահմանը, և այս իրողությունները մեկը մյուսի շարունակությունն են:

 

 

 

 

 

 

  • Կիսվել: