շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է ռուսաստանցիներին Ռուսաստանի օրվա առթիվ

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է ռուսաստանցիներին Ռուսաստանի օրվա առթիվ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է ռուսաստանցիներին Ռուսաստանի օրվա առթիվ։ Շնորհավորական ուղերձը հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում։

Ուղերձում ասվում է. «Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ Ռուսաստանի ժողովրդին Ռուսաստանի օրվա կապակցությամբ»։

Նշվում է նաև, որ Ռուբիոն վստահեցրել է, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը։

Ըստ նրա՝ Վաշինգտոնում հույս ունեն, որ խաղաղության հաստատումը կնպաստի Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ավելի կառուցողական հարաբերությունների զարգացմանը:

  • Կիսվել: