«Ուժեղ Հայաստանը» պատասխանատու քաղաքական ուժ է, ցանկացած որոշում կայացնելիս պետք է հաշվի առնենք մեր ընտրողների վստահությունը. Ղահրամանյան (տեսանյութ)
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը՝ ընտրություններն ընթացել են տոտալ խախտումներով, դրանց վերջնական գնահատական կտրվի ամբողջական պատկերն ունենալուց հետո։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը:
««Ուժեղ Հայաստանը» պատասխանատու քաղաքական ուժ է, ցանկացած որոշում կայացնելիս մենք պետք է հաշվի առնենք մեր ընտրողների վստահությունն ու մեր երկրի առաջնային շահը։ Այս ընտրություններն ընթացել են տոտալ խախտումներով»,-նշել է նա։



